211652_close_icon
views-count1523 դիտում article-date 11:57 09-04-2022

Ուկրաինայի արտգործնախարարը կոչ է արել ԵԱՀԿ-ից հեռացնել Ռուսաստանին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵԱՀԿ-ից բացառել Ռուսաստանին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է «Лiга Новини»-ն։

«Ռուսաստանի չարդարացված ագրեսիան եւ վայրագությունները փլուզեցին Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմքերը։ Ռուսաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգությանը եւ համագործակցությանը։ Եթե ​​ԵԱՀԿ-ն չունի երկրների անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ, ապա անհրաժեշտ է ստեղծել ընթացակարգ եւ հեռացնել Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Կուլեբան։ 

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն շփվում ՌԴ-ի հետ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում։

Նմանատիպ նյութեր