69690 դիտում
12:50 09-04-2022
Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ 39-ամյա տղամարդը, ով մասնագիտությամբ հացթուխ է, դիտավորությամբ դիզվառելիքը լցրել է 38-ամյա հարևանի գլխին, այրել, հետո ճայտրուկ նետել նրա վրա, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի 127/1 հասցեում անհայտ անձը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով այրվածքով անձ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված հասցեում ոմն Էդոն պայթուցիկներ է պայթեցնում։
Որոշ ժամանակ անց ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում «Այրվածքաբանության» կենտրոնից, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության 46 խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց են մեկնում ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արմեն Գասպարյանը և Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնում են որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ վիրավորը Գ․ Մահարու փողոցի բնակիչ 38-ամյա Արշակ Ղ․-ն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Էրեբունու ոստիկանները ձեռնարկած անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հետո նրանց միացած քննչական խմբի հետ քննչական գործողությունների արդյունքում պարզում են, որ նույն օրը շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Ղ․-ն Արշակ Ղ․-ի գլխին դիտավորությամբ լցրել է դիզվառելիք, այրել, իսկ հետո ճայտրուկ է նետել նրա վրա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել են նրան, ով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալն աշխատում է հացթուխ, նա և տուժածը հարևաններ են։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+