71810 դիտում
18:19 12-04-2022
Արտակարգ իրավիճակ Լարսում. Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ մեկ ամիս է, չեն կարողանում հասնել Հայաստան. ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 100 կիլոմետրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Հայաստանից դուրս գտնվող մեծ թվով քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ մեկ ամսից ավելի է, ասես պատանդի կարգավիճակում գտնվեն Հայաստանից դուրս:
Նրանք ասում էին. «Լարսից մինչև Մինվոդի մեկ ամիս է, մարդատար և բեռնատար ավտոմեքենաները կանգնել են ու չեն կարողանում առաջ ընթանալ: Իրավիճակի մասին բազմիցս տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանություն, սակայն ոչ մի առաջընթաց չենք նկատել: Մեքենաների այդ շարասյունը մոտ 100 կմ է: Շատ վարորդներ անգամ արդեն սննդի ու հիգիենայի խնդիրներ ունեն: Ուզում ենք հասկանալ՝ ինչու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հարկատուներիս հաշվին աշխատավարձ ու պարգևատրումներ ստանում, երբ Հայաստանից դուրս մենք մեզ զգում ենք ստրուկի կարգավիճակում:
Մի՞ թե Հայաստանի արտգործնախարարությունը էդքան թասիբ չունի, որ մտածի, էս խնդիրը լուծի: Հակառակ դեպքում նրանց խոսքերը օդ են, երբ ասում են, թե ամեն բան կարգավորված է:
Եթե մարդիկ մի ամսից ավելի է՝ գերի են ընկել, էլ ի՞նչ հարցի կարգավորում: Գուցե իրենց համար այս վիճակը հոգեհարազատ է, բայց մեզ համար նվաստացուցիչ է: Մեռանք՝ ուր ասես զանգելով, ոչ մի օգուտ: Ասում են՝ 1-2 օրերի ընթացքում խնդիրը կլուծվի, սակայն ստացվում է՝ եղունգ ունես գլուխդ քորի, կամ էշ, մի սատկի, գարուն կգա:
Մենք վստահ ենք, էս հարցի լուծումը միայն կարող է տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա մի զանգը Վրաստանի և Ռուսաստանի իր գործընկերներին բավական է, որ օրերի ընթացքում այս 100 կիլոմետրանոց շարասյունը անվտանգ հասնի Հայաստան:
Էնպես որ, ոչ արտգործնախարարից, ոչ Վրաստանում ՀՀ դեսպանատնից բարի կամքի դրսևորման ակնկալիք չունենք: Միակ հույսներս Ն. Փաշինյանն է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ընթերցողների տրամադրած լուսանկարները և տեսանյութը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+