101008 դիտում
17:25 13-04-2022
Արտակարգ դեպք Արարատի մարզում. Կանաչուտի տներից մեկի հողամասում հայտնաբերվել է զինամթերք. այն վնասազերծելու համար ժամանել են ԱԻՆ սակրավորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում բնակիչը հողի մշակման ժամանակ հողի տակ կասկածելի զինամթերք է հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հայտնաբերվածը անվտանգ վայր տեղափոխելու և վնասազերծելու նպատակով ժամանել են ԱԻՆ սակրավորները, ովքեր հատուկ արկղով այն տեղափոխեցին:
Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+