5198 դիտում
17:28 14-04-2022
Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Արտակ Բեգլարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 12—ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ:
1. Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով:
2. Ի լրումն իրավական ու պատմական բավարար հիմքերի՝ վերջին 34 տարվա ցեղասպանական քաղաքականությունը հայության հանդեպ և համակարգային հայատյացությունն Ադրբեջանի կողմից լրացուցիչ հիմքեր են եզրահանգելու, որ Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով:
3. Արցախի զինված ուժերը Փառուխից ու Քարագլխից երբևէ կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի ու Ակնայի (Աղդամի) ուղղությամբ, և եթե Ալիևն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի: Այնինչ Փառուխի գրավմանը նախորդող շաբաթների ընթացքում Ադրբեջանն էր սադրում՝ ականանետերով կրակելով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
4. Գազատար խողովակը դիտավորյալ պայթեցնելուց հետո այն ձգձգումներով վերականգնելն ընդհանրապես բարի կամքի դրսևորում չէ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված