211652_close_icon
views-count3537 դիտում article-date 13:37 15-04-2022

«Կալիբր» հրթիռներով ոչնչացվել են ուկրաինական «Վիզար» հրթիռային գործարանի արտադրամասերը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ծովային «Կալիբր» հրթիռներով հարձակվել են Կիևի արվարձանում գտնվող ռազմական օբյեկտի վրա. ոչնչացվել են «Վիզար» գործարանի զենիթահրթիռային համակարգերի արտադրության և վերանորոգման արտադրամասերը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է tass.ru-ն։

«Այս գիշեր ծովային տեղակայման բարձր ճշգրտության «Կալիբր» հեռահար հրթիռները հարվածել են Կիևի արվարձանում գտնվող ռազմական օբյեկտին։ Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են հեռահար և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության և վերանորոգման արտադրամասեր»,- ասել է Կոնաշենկովը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ  հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելացվի՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայի ցանկացած ահաբեկչության կամ դիվերսիայի։

Նմանատիպ նյութեր