41440 դիտում
22:55 17-04-2022
Ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի վրա. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի Կարմիր կամրջի վրա բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 41-ամյա Արտյոմ Ս.-ի վարած Toyota Avalon մակնիշի և 25-ամյա Սամվել Է.-ի վարած Zanella Monaco մակնիշի մոտոցիկլետը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+