211652_close_icon
views-count27761 դիտում article-date 11:10 18-04-2022

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ տնօրենը Toyota XUM-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտվել է դաշտում․ նա և պահեստապետը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գ․ Միրզոյանը իր վարած Toyota XUM մակնիշի ավոտմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215․5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ․ Միրզոյանն ու նրա ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Ե․ Ծատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ս․ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ․ Միրզոյանը աշխատում է ՍՊԸ տնօրեն, իսկ վիրավոր Ե․ Ծատրյանը՝ նշված ՍՊԸ-ում որպես պահեստապետ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր