211652_close_icon
views-count98578 դիտում article-date 18:48 18-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից ծխահարված վիճակում 21-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են մեծ թվով հրշեջներ. տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս 56 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ այդ ամենը կրակի հետևանք է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ և թիվ 11, 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և ԲԱՎ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է պահեստային մասում, իսկ «Նոր Զովք» սուպերմարկետից  21-ամյա  տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառաության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատր Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Արտակ Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր