211652_close_icon
views-count25883 դիտում article-date 12:45 19-04-2022

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վտանգավոր քիմիական նյութերը լցվել են Արաքս գետը․ վնաս պատճառելով շրջակա միջավայրին՝ վնասելով գետը, կենդանական ու  բուսական աշխարհը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ բաժնետիրական ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպեարտիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։

Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մեղրիի ոստիկանները պարզել են՝ արտանետված քիմիական նյութերը, բարեբախտաբար, հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր