20796 դիտում
19:29 19-04-2022
Արտակարգ իրավիճակ Երևանում. ահազանգ է ստացվել, որ թիվ 66 դպրոցում ռումբ է դրված. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 66 դպրոցում ռումբ է դրված: Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 16 փրկարարական ջոկատից 1-ական հաշվարկ:
Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը:
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները դպրոցի ղեկավարության հետ տարհանել են աշակերտներին:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանն ու Անդրանիկ Չոբանյանը: Ժամանել է նաև գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը:
Ժամանել է նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ ահազանգը կեղծ է և արդեն ճշտել են զանգահարողի ինքնությունը:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+