3343 դիտում
15:45 20-04-2022
Բացառիկ մանրամասներ՝ բանակցային գործընթացից․ «Շուշին երբեք Արցախի կազմից դուրս չի դիտարկվել․ այն դիտարկվել է զուտ մարդասիրական ենթատեքստում»․ Արմեն Խարազյան․ «Առավոտ»
Aravot.am-ի զրույցը ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, իրավաբան և քաղաքագետ Արմեն Խարազյանի հետ
-Պարոն Խարազյան, նախ թույլ տվեք զրույցը սկսել ձեր վերջին գրառումից, որով հրապարակել եք ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության փուլային կարգավորման առաջարկի 1996 թ․ մարտի 25-ի տարբերակի հավելված 2-ի կետեր 6-ը ու 7-ը՝ Բերձորի և Շուշիի վերաբերյալ։ Գրել եք, որ այս դրույթների շուրջ բանակցություններ չեն եղել, իսկ ներկայացվածը զուտ համանախագահության առաջարկն է եւ կոչ եք արել փաստերը չխեղաթյուրել։ Խնդրում եմ հստակեցնել՝ ի՞նչ տարբերակներ ունի ձեր հրապարակած փաստաթուղթը, մինչեւ ո՞ր թվականն է այն գոյություն ունեցել, ո՞ր դրույթներն են եղել բանակցված, իսկ որոնք՝ ոչ։
-Իմ հրապարակած նյութը հատված է Զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի (Agreement on the Cessation of the Armed Conflict, Соглашение о прекращении вооруженного конфликта) նախագծի տեքստից: Նախագիծն առաջին անգամ կողմերին է ներկայացվել 1995 թ․ գարնանը՝ ԵԱՀԽ Բուդապեշտի վեհաժողովից հետո, իբրև Մինսկի խմբի Համանախագահության «համաձայնեցված հիմք»՝ կարգավորման այսպես կոչված «փուլային» տարբերակի համար։
Մինչ այդ, Բուդապեշտի վեհաժողովի՝ 1994 թ․ դեկտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանվել էր, որ արցախյան հակամարտության կարգավորման ռուսական ու ԵԱՀԽ Մինսկի խմբի ջանքերը կներդաշնակվեն մեկ, համակարգված շրջանակում՝ Մինսկի Խմբի Համանախագահության ներքո, որը կողմերին կներկայացնի զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի նախագծի «համաձայնեցված հիմք» և «արագացված բանակցություններ» կկազմակերպի դրա շուրջ՝ զուգահեռաբար նպաստելով նաև հրադադարի ամրապնդմանն ու վստահության և անվտանգության միջոցառումների իրականացմանը։ Որոշումը սահմանում էր նաև, որ կողմերի միջև համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՀԽ բազմազգ խաղաղապահ ուժ կուղարկվի Լեռնային Ղարաբաղ։
Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1346 դիտում
09:51 02-09-2014
ԼՂՀ անկախությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկը ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելն էր. «Ժողովուրդ»
9781 դիտում
10:38 07-07-2017
Հայաստանի ամենամեծ սխալը Արցախին բանակցային գործընթացից դուրս թողնելն է եղել. Կ. Զատուլին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
685 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
553 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
508 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին