1867 դիտում
21:48 21-04-2022
Էրիկ տեն Հագը՝ Մանչեսթեր Յունայթեդի նոր գլխավոր մարզիչ
Էրիկ տեն Հագը պաշտոնապես նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է մանկունյական ակումբի պաշտոնական էջը:
Հոլանդացին աշխատանքի կանցնի այս մրցաշրջանի ավարտից հետո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Այժմ 52-ամյա մասնագետն աշխատում է «Այաքսում»։ Հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցում է վճարելու։
Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ «Այաքսը» երկուական անգամ դարձել է Նիդերլանդների չենպիոն և գավաթակիր, մեկ անգամ՝ Սուպերգավաթակիր: 2019-ին թիմը Չեմպիոնների լիգայում հասել է մինչև կիսաեզրափակիչ:
Նմանատիպ նյութեր
2856 դիտում
22:51 08-03-2019
Ժոզե Մոուրինյո. Շաբաթվա գլխավոր հերոսներն էին Սուլշերը և տեն Հագը
2178 դիտում
12:42 01-05-2019
Էրիկ տեն Հագ. Տղաները առյուծի պես էին պայքարում, հպարտ եմ «Այաքսով». ՏԵՍԱՆՅՈՒԹ
896 դիտում
21:34 11-07-2022
Էրիկ տեն Հագ. Ռոնալդուն չի վաճառվում
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին