8149 դիտում
21:19 23-04-2022
Քեզ բացակա չենք դնի. Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Հուսիկ Հովակիմյանը կդառնար 26 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, ապրիլի 23-ը, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, անմահ Հերոս, կամավորական Հուսիկ (Հուսո) Հովակիմյանի ծննդյան 26-րդ տարելիցն է:
Նրա շիրիմին իրենց խոնարհումն էին բերել հերոսի հարազատները, ընկերներն ու զինվորականներ։
Հուսիկ Հովակիմյանը ծնվել է 1996 թվականին՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղում։ Տնեցիների երկար ու շատ սպասված արու զավակն էր, երեք քույրերի ու ծնողների հույսն ու հենարանը։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, սակայն որոշել է մեկնել ծառայության։ Քույրը՝ Շուշան Հովակիմյանը, նշեց. «2014-2016 թթ. ծառայել է Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում, որպես հրետանավոր։
Խիզախ պատանին ծառայության մեջ էր, երբ սկսվեց Ապրիլյան քառօրյա պատերազմը։ Իր զինակից ընկերների հետ անցել է պատերազմի ամենադաժան ու սարսափելի փորձությունները, միշտ աչքի ընկնելով իր քաջությամբ, համարձակ քայլերով։ Դիրքի հրամանատարն ասել է, այ տղա, որ կողմ նայում եմ դու ես, մի բան կա՞, որ դու չանես։ Ապրիլյանի օրերին հրաշքով էր ողջ մնացել, երբ արկն ընկել էր իր վառելանյութի բաքի արանքում ու չէր պայթել։
Զորացրվելուց հետո հաճախ է պատմել այդ հրաշքի մասին։ 2016-ին զորացրվել է՝ ՊՆ-ի կողմից ստանալով Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտական գործողությունների մասնակցի հավաստագիր։ Զորացրվելուց հետո, մի քանի ամսում արագ յուրացրել էր խոհարարական արվեստի շատ նրբություններ ու իր տաղանդը դրսևորելով առաջ էր գնում։ Ուզում էր Ֆրանսիայի խոհարարական բարձրագույն համալսարանում սովորել։ Սակայն անհամբեր երիտասարդն իր տեղը չէր գտնում, անընդհատ փնտրտուքի, որոնումների մեջ էր, ուզում էր այս կյանքում իր կոչումը հասկանալ, իր տեղը գտնել...
Կոչումը մեկն էր, ապրել, պայքարել, կռվել հանուն հայրենիքի, հանուն ամենքի, կյանքը չխնայելով... Հանուն հայրենիքի... Հայրենիքի կանչով, Հուսիկը գնաց պատերազմի հենց երկրորդ օրը, սեպտեմբերի 28-ին, ստիպելով Արտաշատի զինկոմիսարիատի աշխատակիցներին, իր իրեն էլ ուղարկեն։ Ստիպել էր, վերջին շնչով վազել շարժվող ավտոբուսի հետևից ու խցկվել մեքենան։ Գնաց ու նորից անցավ պատերազմի դժոխքի միջով նույն Ջաբրայիլում, հետո Հադրութ, մղձավանջային օրեր ու չարաբաստիկ հոկտեմբերի 21...
Ինչպես Ապրիլյանի օրերին, այնպես էլ վերջին պատերազմում, նրա շուրթերից միայն մի բան լսեցին հարազատները լավ եմ, շատ լավ... Կռվի դաշտում մեկ հրանոթի կողքին էր, մեկ խրամատում, մեկ գրոհի պատրաստ խմբի մեջ, մեկ վարորդ էր, մեկ հրամանատար... Դեռ Ապրիլյանի օրերին էր հրամանատարը բողոքել, որ ամեն ինչ վերցնում է իր վրա։ Ջաբրայիլի ծանր մարտերի օրերին ընկերոջ՝ Էդգարի հետ, դիրքում մնացել են մենակ։ Դիրքապահների մի մասը զոհվել են, մյուսները փախել կռվի դաշտից։ Տղաներն ընկել են շրջափակման մեջ, ոչ միայն պահել են դիրքը, դիմացել թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ են հասցրել։
Նրանք երկու հոգով, թշնամուն շփոթեցնելու նպատակով, անընդմեջ տարբեր զենքերից ու զիպատեսակներից կրակ են բացել նենգ թշնամու ուղղությամբ, մոլորեցնելով հակառակորդին։ Թշնամին այդ ուղղությամբ անընդմեջ գրոհներ է կազմակերպել, հրետանային հարվածներ հասցրել դիրքին, փորձել գրավել այն, բայց դիրքի պաշտպան քաջերը թույլ չեն տվել։ Միայնակ կռիվ են տվել թշնամու դեմ, մինչև ողջ զինամթերքը սպառվել է։
Իջել են թիկունքի դիրք, հետո արդեն ապահովել այդ դիրքի զինվորների նահանջը։ Հադրութում շարունակել է կռիվը, 630 հոգով ընկել են շրջափակման մեջ, մի կերպ, 4-5 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո, մի մարդու նման, առանց կրակոցի, առանց կորստի կարողացել են դուրս գալ ու նոր դիրք զբաղեցնել։ Հադրութում էր, երբ հարազատները զանգեցին, որ ասեին մայրդ ծանր է, սիրտը չի դիմանա, գոնե մի քանի օրով տուն արի։ Զանգել էր տուն. «Մամ ջան, լավ ես, չէ, պինդ ես չէ, հարցրել էր։ Ես դավաճան չեմ դառնա, Մամ, դիմացի, Մամ ջան, կռիվը պրծնի, կգամ...»։ «Լավ եմ, բալես, լավ եմ...» ատամները ցավից սեղմելով ասել է մայրը, որ որդու սիրտը չկոտրի։
Վերջին դիրքը եղել է Հադրութի «Թութակներ» կոչվող դիրքը։ Հոկտեմբերի 21-ն էր։ Այդ օրն էլ, այդ չարաբաստիկ օրն էլ տեղը չի նստել, ամեն ինչ արել է, որ զինակիցը ապրի։ «Հո չեմ թողնի արյունաքամ լինի...» հակադարձել է պատերազմի սարսափներից քարացած զինակիցներին, որոնցից ոչ մեկը խիզախություն չի ունեցել դիրքից իջնելու, և իր ամուր, տաք բազուկներով գրկել է իրենից ընդամենը մեկ տարով փոքր վիրավորին, որն իր աղերսով շարժել է նրա գութը, դրել է շտապօգնության մեքենան ու իջել դիրքից, բայց այդպես էլ Մարտունու հոսպիտալ չի հասել...
Երբ արդեն մի քանի օր էր, որ լուր չկար շտապօգնության մեքենայից, «Թութակներ» կոչվող դիրքում բոլորը հավատացած էին. Հուսոյին բան չի լինի, ինքը շատ ուժեղ է, նրան ոչ մեկը չի կարող հաղթել... Ճանապարհին մեքենան շրջափակման մեջ է հայտնվել։ Հուսոն մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար։
Թշնամին օրեր շարունակ պետական հեռուստաալիքներով տեսանյութեր էր հրապարակում ու հայտարարում, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել։ Քաջաբար մարտնչած Հուսոյի և երեք վիրավորների մարմինները թշնամին տեղափոխել է հատուկ վայր և առանձին-առանձին քաջերին հատուկ պատվով հողին հանձնել։ Միայն նա կարող էր, անտեսելով ամեն վտանգ, դիրքից իջնել այդ օրը, զինակցին փրկելու համար և արյունարբու ոսոխի դեմ մինչև վերջ պայքարել, վիրավոր ընկերների կյանքի համար... 24 օր հերոսաբար կռված խիզախ, անկոտրում, անձնվեր ու անձնազոհ երիտասարդի մարմինը դեկտեմբերի վերջին փոխանցվել է հայկական կողմին և Հայոց հողին հանձնվել հունվարի 24-ին, Եռաբլուրում։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+