211652_close_icon
views-count2902 դիտում article-date 22:06 23-04-2022

Թագուհի Թովմասյան. Եթե իջեցնենք որևէ նշաձող Արցախի հարցում, վստահ եղեք, եթե նույն իշխանությունը մնաց, նշաձող իջեցնելու է Սյունիքի, Գեղարքունիքի, նաև Վայոց Ձորի հարցում. Aravot.am

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ քայլերթի ընթացքում Aravot.am-ին ասաց.

«Նայել եմ Իլհամ Ալիեւի խոսքերը իր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: Դրանք ինձ հետեւություն անելու տեղիք են տվել: Մասնավորապես այն, որ 30 տարի նույն միջազգային հանրությունը իրեն ստիպել է, որպեսզի Ադրբեջանը հաշտվի այն իրավիճակի հետ, ինչ ունեինք մինչեւ 44-օրյա պատերազմը: Եվ միայն պատերազմից հետո նրա ախորժակը բացվել է եւ շատ այլ պահանջներ է նա ներկայացնում: Սրանք իմ համար հստակ մեսիջներ են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը եւ Իլհամ Ալիեւը սպասարկում են միեւնույն շահը:

Նրանք երկուսն էլ ունեն նույն հետաքրքրությունները, երկուսն էլ իրականացնում են ադրբեջանամետ քաղաքականություն: Թե Նիկոլ Փաշինյանն է ասում, որ Արցախի նշաձողը պիտի իջեցնենք, որովհետեւ այդպես պահանջում է միջազգային հանրությունը, թե Ալիեւն է նույնը ասում:

Բայց մենք այդպես էլ չճանաչեցինք այդ միջազգային հանրությանը: Հիշեցնեմ ավելին. 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Իլհամ Ալիեւը կարծեմ կառավարության նիստում էլի հրապարակավ բողոքում էր՝ ասելով, որ իրեն փակում են դռների հետեւում եւ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այդ նույն միջազգային հանրությունը չէ՞ր, որ ստիպում էր ճանաչել Արցախի անկախությունը:

Ամբողջական հոդվածը` Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր