211652_close_icon
views-count50387 դիտում article-date 12:37 24-04-2022

Կասկադյորական ավտովթար Երևանում, մշակույթի տան մեթոդիստը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը և մոտ 20 մետր օդային «վայրէջք կատարել» ու կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Սամսոն Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածում տեղադրված էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 20 մետր օդային առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամսոն Գ.-ն, նրա ուղևորներ, Գերմանիայի քաղաքացի, 35-այա Ռոման Գ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ, 55-ամյա Հովհաննես Մ.-ն և Գերմանիայի քաղաքացի,  35-ամյա Իրինա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են բժշկական օգնությունից և դուրս են գրվել:

Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար  ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանութայն պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի  1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ:

Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է, տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Քարիմյանը, Զավեն Գրիգորյանն ու Տարոն Ներսիսյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին և ուղևորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ  վթարված անվադողի պատճառով այնտեղ կայանված  Renault Logan մակնիշի ավտոմեքենայի  վարորդն ու ուղևորները:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Mercedes ի վարորդն աշխատում է Թալինի մշակույթի տանը՝ որպես մեթոդիստ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր