211652_close_icon
views-count1262 դիտում article-date 21:01 24-04-2022

Հնդկաստանի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում Հնդկաստանի դեսպանության «Թվիթեր»-ի միկրոբլոկը:

«Այսօր Հայաստանում նշվում է հայերի հիշատակի օրվա 107-րդ տարելիցը: Դեսպան Կիշան Դան Դեվալը հարգանքի տուրք մատուցեց այդ մեծ ողբերգության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հնդկաստանը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր