52353 դիտում
14:29 26-04-2022
Առեղծվածային դեպք՝ Սյունիքի մարզում. հայտնաբերվել են մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, քրքրված հագուստ, ոստիկանությունը ունի կասկածներ, որ հայտնաբերվածը տղամարդու մասունքներն են, իսկ նրա անհետ կորելու փաստով սպանություն հատկանիշով հարուցվել էր քրգործ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ոստիկանության Մեղրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանի Ձոր գյուղից քիչ հեռու՝ սարի լանջին, ոռոգման համար նախատեսված առվակը ստուգելու նպատակով այցելել է նշված վայր և առվակի մեջ հայտնաբերել է մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, և քրքրված հագուստ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ոստիկանության Մեղրիի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետը։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ունեն կասկածներ, որ հայտնաբերված մասունքները 2021 օգոստոսի 21-ին որպես անհայտ կորած որոնվող Սյունիքի մարզի բնակիչ՝ 83-ամյա Լյուդվիգ Ս-ի մարմնի մասունքներն են։
Նրա անհայտ կորելու փաստով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ մասունքների դատաբժշկական։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: