211652_close_icon
views-count46854 դիտում article-date 19:02 26-04-2022

Արտակարգ դեպք Երևանում. ըստ տեղեկությունների՝ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել թույլատրելի հատվածով անցնող հետիոտնի, ով բախվել է Mazda-ին. վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենաներից մեկն էլ դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Մկրտիչ Ջ.-ն իր վարած Mazda CX-5  մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ թիվ 89 տան դիմաց, կասկածվում է հետիոտն, Երևանի բնակիչ, 19-ամյա Մարիամ Գ.-ին վրաերթի ենթարկելու մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն  ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին նախ տեղում բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատարի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Լև Զաքարյանն ու  կրտսեր պարեկ Վարդան Մարտիրոսյանը:

Դեպքի վայրում  մի քաղաքացի պարեկներին տեղեկացրել է, որ վրաերթը կատարել է սպիտակ գույնի ավտոմեքենա, որը հարվածելով երեխային, նրան շպտրել է, որից հետո երեխան բախվել է  Mazda-ին, իսկ այդ սպիտակ ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթախահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Mazda-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Պարեկային ծառայությունը և հետաքննական բաժանմունքը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումեր՝ ստացած տեղեկությունը սպիտակ ավտոմեքենայի կողմից վրաերթ կատարելու մասին, պարզելու վարորդի ինքնությունը և վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր