211652_close_icon
views-count3731 դիտում article-date 20:34 26-04-2022

Առաջիկա օրերին ավելի շատ բողոքի ակցիաներ կլինեն, փողոցում կլինի այն կրիտիկական զանգվածը, որին իշխանությունը չի կարող դիմակայել․ Արթուր Վանեցյան

Tert.am-ը գրում է. Ազատության հրապարակից մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի  երթը։ 

Երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջիկա օրերին կլինեն ավելի շատ բողոքի ակցիաներ:

«Մեր հայենակիցները ավելի շատ դուրս կգան փողոց, և մենք փողոցում կունենանք այն կրիտիկական զանգվածը, որի դիմաց այլևս իշխանությունը չի կարող դիմակայել։ Փաշինյանը չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, երբ լինի այն քանակը, որը մենք սպասում ենք, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչպես է փոխվել մարդկանց վերաբերմունքը»,- ասաց նա։

Վանեցյանը ընդգծեց՝ ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնի, հավատացեք՝ մենք կորցնելու բան չունենք։

«Մենք ամենաթանկն ենք կորցրել և շարունակում ենք կորցնել։ Մենք մեր հայրենիքի մի հատվածն ենք կորցրել, որոշակի հատվածներ մաս-մաս կորցնում ենք, մեր հանգիստն ենք կորցրել, մեր երկրի անվտանգությունն ենք կորցրել, մեր երեխաներին ենք կորցրել, ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նմանատիպ նյութեր