1787 դիտում
13:43 02-05-2022
Իրավապահ մարմիններն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը. ՀԺՄ–ն դատապարտում է
Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի որոշ վայրեր են խուժել անհասկանալի սև դիմակներով կասկածելի անձինք:
Հիշեցնենք, որ ոստիկանները, ըստ միջազգային կանոնների, պետք է լինեն համազգեստով՝ հստակ տեսանելի անհատականացնող տվյալներով՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Նշյալ կանոները անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների և ոստիկանության ծառայության աշխատակիցների կողմից շատ հաճախ չեն պահպանվում, ոտնահարվում են:
Այսօր Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում mediahub.am-ի և այլ լրագրողների նկատմամբ բիրտ ուժ է կիրառել Պետական պահպանության ծառայության՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ հարվածելով իրեն հարց ուղղող լրագրողին և նրան նկարահանող օպերատորին, այդ թվում՝ վնաս պատճառելով վերջինիս տեսախցիկին։
Քաղաքացիների հետ մեկ այլ բախման ընթացքում գիտակցությունը կորցրել և ուշագնաց է եղել Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը: Նրան օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Հերացի փողոցի վրա սև դիմակավորները հրել ու հարվածել են AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին, խոչընդոտել նկարահանումը։ Խանջյան փողոցում ոստիկանները հրմշտել ու խոչընդոտել են նկարահանման աշխատանքը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան