211652_close_icon
views-count6969 դիտում article-date 17:28 02-05-2022

«Գերասիմ Վարդանյանին փորձում են մեկուսացնել, վերջին տեղեկություններով՝ նա ԱԱԾ-ում է». Քրիստինե Վարդանյան. aravot.am

«Իրեն փորձում են մեկուսացնել: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանի՝ այսօր բերման ենթարկելու եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ նոյեմբերին հարուցված քրեական գործով ձերբակալվելու փաստին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Հետաքրքրվեցինք՝ այն, որ հիմա են որոշել Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան՝ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով, այս փաստը կապ ունի՞ վերջին օրերի զանգվածային բողոքի գործողություններին Գերասիմ Վարդանյանի առնչության հետ, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց. «Այստեղ բանական մարդու համար երկու կարծիք լինել չի կարող, որովհետև 2020-ի նոյեմբերի դեպքերից անցել է շուրջ երկու տարի:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր