42779 դիտում
11:51 04-05-2022
Երևանում վիճաբանությունն ավարտվել է 33-ամյա տղամարդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով. նրան հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հովսեփյանի և հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Աղախանյանի գլխավորությամբ։
Բժիշնկերը ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ն-ն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի խճուղու 3 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արման Ն-ի և Լոռու մարզի բնակիչ՝ 20-ամյա Էդմոն Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արման Ն-ին։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Էդմոն Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Արման Ն-ն վիրավորվել է, նրան քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելիս են եղել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթար։
Արդեն նշված վայր են օպերատիվորեն ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Գևորգ Սալմանյանը, Հայկ Սուքիասյանը և կրտսեր պարեկ Արամայիս Ղուկասյանը։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+