1470 դիտում
18:32 06-05-2022
Կալանքի միջնորդության մերժման դատարանի անհիմն որոշման արդյունքում մեղադրյալը թաքնվել է քննությունից և առերևույթ նոր հանցագործություն կատարել
Արձանագրվել է կալանավորման ակնառու հիմքերի և պայմանների առկայությամբ դատարանի կողմից այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունն անհիմն և անհամաչափ կերպով մերժելու և դրա պատճառով մեղադրյալի ազատության մեջ մնալու արդյունքում կոնկրետ հանցավոր հետևանքների առաջացման հերթական դեպքը:
2016-2018թթ. ընթացքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արևաշատ գյուղի բնակիչների կողմից տրված հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործերի՝ մեկ վարույթում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի նախկին բնակիչ, հետագայում ՌԴ-ում հաստատված և այնտեղ գործունեություն ծավալած Կ.Գ,-ն, ՀՀ-ում բնակվող եղբոր օգնությամբ ՀՀ 6 քաղաքացիների շահագործման նպատակով հավաքագրել է Հայաստանում, տեղափոխել ՌԴ և այնտեղ ենթարկել աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի: Այդ անձանցից մեկի դեպքում գործողությունները զուգորդվել են նրա կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով:
Վերոնշյալ արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Կ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դեռևս 2021թ. հուլիսի 7-ին հանցավոր այդ արարքներից տուժած քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն հանդիպել է Կ.Գ.-ի եղբայրը և առաջարկել վճարել Կ. Գ.-ի կողմից իրեն չվճարված պարտքի՝ 180.000 ՌԴ ռուբլի գումարը՝ պայմանով, որ ինքը պետք է հրաժարվի իր բողոքից, ինչին ինքը չի համաձայնվել: Վերոնշյալը քաղաքացին վերահաստատել է 08.12.2021թ. որպես տուժող տված ցուցմունքով:
Քրեական գործում առկա են նաև տվյալներ այն մասին, որ մեղադրյալը, տեղեկանալով ՀՀ-ում իր դեմ հաղորդում ներկայացվելու մասին, հաղորդում տված անձի՝ իր մոտ ՌԴ-ում գտնվող 2 հարազատներին ստիպել է նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքել իր հետ՝ հորինված 500.000 ՌԴ ռուբլի պարտքով տրամադրելու վերաբերյալ՝ խոստանալով այն պատռել Հայաստանում իրավապահ մարմիններին ներկայացված բողոքից հրաժարվելու դեպքում: Բացի այդ, նրա պահանջով այդ անձինք, բռնության ենթարկվելու մտավախությունից ելնելով, գրել են ստացականներ՝ աշխատավարձներն ամբողջությամբ ստանալու վերաբերյալ: Այսինք քրեական գործով արդեն իսկ առկա են եղել փաստական տվյալներ՝ մեղադրյալի կողմից տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցության գործադման մասին:
2021թ. դեկտեմբերի 9-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն դատարանի 2021թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ այն մերժվել է:
Նույն օրը մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՀՀ վերաքննիչ դատարանը հետագայում որոշմամբ մերժել է այդ ակտի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը, ինչի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որն ընթացքի մեջ է:
Առաջին ատյանի դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է այն ամենահիմնական պատճառաբանությամբ, որ քննությանը խոչընդոտելու, մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հնարավորության վերաբերյալ քննիչի հետևությունները զուտ ենթադրություններ են, փաստարկված չեն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով:
ՀՀ վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազության բողոքը և անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ վերջինիս եզրահանումներն իրավաչափ են և կայացվել է օրինական և պատճառաբանված որոշում։
Ըստ էության, դատարաններն անտեսել են այն, որ Կ. Գ.-ին մեղսագրվել է անձի ազատության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկման ձևով՝ 7-ից 12 տարի ժամկետով: Հաշվի չեն առել նաև հանցագործության կատարման եղանակը, մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելով անձամբ կամ այլոց, այդ թվում եղբորն օգտագործելով դեպքին մասնակից մյուս անձանց, ինչպես նաև ականատես վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու՝ միջնորդությամբ ներկայացված վերոնշյալ առավել քան խոսուն փաստական տվյալները:
Անտեսվել է նաև այն իրողությունը, որ մեղադրյալը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, այնտեղ ծավալում է տնտեսական գործունեւություն և ազատության մեջ գտնվելով, ՌԴ-ում օգտագործելով իր կապերը, կարող է թաքնվել քննությունից, խուսափել քրեական պատասխանատվությունից:
Արդյունքում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Կ.Գ.-ին հնարավոր չի եղել հայտնաբերել, և 29.03.2022թ. որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի լքել է ՀՀ պետական սահմանը և 2022թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել է ՌԴ-ում և վերցվել արգելանքի։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ խափանան միջոց կալանքի վերաբերյալ առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնելիս թույլ տված նյութական և դատավարական օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հիմքով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմնին դիմելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1078 դիտում
12:39 30-11-2015
Կրասնոդարում կողոպուտ էր կատարել և թաքնվել հետաքննության մարմինների քննությունից
1675 դիտում
18:23 12-01-2024
Հերյուրանք է տեղեկությունը, որ գեներալ Խաչատրյանը փախել կամ թաքնվել է քննությունից․ փաստաբաններ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված