67977 դիտում
22:42 06-05-2022
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ներքին Շորժա գյուղի դաշտում կայծակի հարվածից 38-ամյա նախրապանը տեղում մահացել է. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը
Այսօր՝ մայիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ներքին Շորժա գյուղ, որտեղ հայտնաբերվել է քաղաքացու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանն ու բաժնի պետի տեղակալ Այվազյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանն ու Վարդենիսի քննչական բաժնի պետը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանն էր, ում Ներքին Շորժա գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող դաշտում հայտնաբերել է Ներքին Շորժայի բնակիչ, 40-ամյա Արա Հակոբյանը:
Պարզվել է, որ Ս. Զոհրաբյանը մահացել է կայծակիի հարվածից:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նախրապան էր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: