211652_close_icon
views-count3287 դիտում article-date 15:22 07-05-2022

Նիկո΄լ, դու պետք է օր առաջ հեռանաս, որպեսզի մենք կարողանանք խաղաղ ապրել. Աննա Գրիգորյան. News.am

Նիկո΄լ, դու պետք է օր առաջ հեռանաս, որպեսզի մենք կարողանանք խաղաղ ապրել: Այս մասին այսօր` մայիսի 7-ին,  կանանց երթի ժամանակ «Դիմդրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, հայտնում է News.am-ը։

«Հայ կնոջ պահանջատիրությունը վճռական է լինելու քեզ համար Նիկոլ, չես կարող փախչես, ոչ ոստիկաննների, ոչ կարմիր ու սեւ բերետավորների հետեւում, ովքեր այս օրերին տարբերակում չէին դնում տարեց կնոջ էին հարվածում, թե` չէ: Դու գնալու ես, օր առաջ գնա, որ մենք հասկանանք` երկիրը ոնց ենք ուշքի բերում»,-ասաց նա:

Կանայք վանկարկեցին` «Նիկոլ, հեռացիր», այնուհետեւ նրանք շարունակեցին իրենց երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Նմանատիպ նյութեր