211652_close_icon
views-count2724 դիտում article-date 15:33 08-05-2022

 Ֆրանսիայի հրապարակում Համախմբման խարույկի շուրջ հարց ու պատասխան էր Կարին Տոնոյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարց ու պատասխան Կարին Տոնոյանի հետ.

     Ֆրանսիայի հրապարակում Համախմբման խարույկի շուրջ երեկ՝ մայիսի 7-ին, հարց ու պատասխան էր Կարին Տոնոյանի հետ։

    «Ուզում եմ խոսել այն կշեռքի մասին, որի մի նժարին պատասխանատվությունն է, մյուսին` վախեր։ Այսօր ժողովուրդն իր մտքի տատանումով նման է այդ կշեռքին, և հիմա պետք է ամեն կերպ թեքել այդ նժարը դեպի պատասխանատվություն, քանի որ վախերը լավ տեղ չեն տանում։  Մեզնից շատերն իրենք իրենց չեն ներում 2018-ի համար։ Այդ ժամանակ շատերը դուրս եկան հրապարակ, խաբվեցին, մտածում էին, որ կենսաբեր քամի է փչում, և վերջապես այդ «հեղափոխությունից» հետո Հայաստանը կթևակոխի նոր զարգացման փուլ, և մենք կտեսնենք մեր երազած երկիրը: Այդ խաբվելը մեր վրա նստել է կորցրած հայրենիք և զավակներ, տղաների կորցրած առողջություն, հիմա, բնականաբար,  վախենում ենք նորից սխալվել։ Մենք այսօր շատ ջանքեր պետք է թափենք, որ այն մարդիկ, ովքեր դեռ Նիկոլ Փաշինյանին են հավատում կամ չեն հավատում Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց, նորից հավատ ունենան, ընտրեն և այս անգամ չսխալվեն»,-նշեց նա։

   Կարին Տոնոյանի խոսքով՝ ժողովրդի ներկայիս պառակտվածությունը կհաղթահարվի միմիայն հավատով ու սիրով:

«Մենք բոլորս ունենք մեկ հայրենիք։ Մենք մեր զավակներին տվեցինք ոչ միայն հողի համար, այլ նաև այն մարդկանց համար, ովքեր այսօր են սխալվում: Ես ուղղակի հորդորում եմ բոլորին իրար կողք լինել, փորձել լսել իրար, որից հետո սկսելու ենք հասկանալ ու հավատալ իրար»,-ասաց Տոնոյանը։

Մանրամասն` կից տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր