211652_close_icon
views-count163134 դիտում article-date 16:30 08-05-2022

Ողբերգական դեպք Լոռու մարզում. մի քանի օր որպես անհայտ կորած, որոնվող տղամարդու դին հրշեջ-փրկարարները դուրս են բերել Փամբակ գետից, օգտագործելով ճոպաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղում՝ «Դավոյի օբյեկտի» մոտ, Փամբակ գետում դի է նկատվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակ:

Օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները Փամբակ գետից հատուկ ճոպանների օգնությամբ դուրս բերեն դին: Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և Լոռու մարզի պարեկային ծառայության գնդի պարեկները պարզել են, որ գետից դուրս բերվածը Լոռու մարզի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Ս.-ն էր, ում մի քանի օր է, որպես անհայտ կորած ոստիկաններն ու նրա հարազատները որոնում էին:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժկական:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր