1282 դիտում
09:37 10-05-2022
Եվրոպայի ապագան նաև Ուկրաինայի ապագան է․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն․ «Ամերիկայի ձայն»
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Եվրոպայի ապագան նաև Ուկրաինայի ապագան է։ «Մեր ժողովրդավարության ապագան նաև ձեր ժողովրդավարության ապագան է», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը` ելույթ ունենալով Ստրասբուրգում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Մայիսի 8-ին Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների միջեւ տեսահանդիպումից հետո, որին հրավիրված էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հրապարակվեց 17 կետից բաղկացած հատուկ հայտարարություն, որում աշխարհի առաջատար տնտեսություններն իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մեծ յոթնյակի երկրները առաջիկա շաբաթների ընթացքում կավելացնեն հավաքական կարճաժամկետ ֆինանսական աջակցությունը Ուկրաինային՝ օգնելու այս երկրին փակել ֆինանսավորման բացը և մշակել տարբերակներ՝ աջակցելու Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնմանն ու վերակառուցմանը:
Մեծ յոթնյակի ղեկավարները նշել են, որ այս կառույցը և Ուկրաինան «միասնական են այս դժվարին պահին և միասնական են Ուկրաինայի համար ժողովրդավարական և բարգավաճ ապագա ապահովելու իրենց ցանկության մեջ»:
«Մենք միասնական ենք մեր վճռականության մեջ՝ թույլ չտալու... Պուտինին հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Հանուն բոլոր նրանց, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պայքարել են ազատության համար, մենք պետք է շարունակենք պայքարել հանուն դրա այսօր՝ հանուն Ուկրաինայի ժողովրդի, Եվրոպայի և համաշխարհային հանրության»,- ընդգծվում է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր
1288 դիտում
23:27 16-11-2024
Եվրոպան պատրաստ է գազի մատակարարումների կրճատմանը. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
985 դիտում
13:50 18-07-2024
Եվրոպական անվտանգության մեջ լավագույն ներդրումը Ուկրաինայի անվտանգության մեջ ներդրումն է. Ֆոն դեր Լեյեն
982 դիտում
16:08 21-06-2023
Ուկրաինայի համար մինչև 2027-ը կապահովի 50 միլիարդ եվրոյի ֆինանսավորում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Այս բաժնից
1537 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»
1480 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1285 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»