211652_close_icon
views-count3328 դիտում article-date 22:16 10-05-2022

Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել․ ԱՀ դատախազություն

Այսօր, երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:

Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր