211652_close_icon
views-count1183 դիտում article-date 16:05 11-05-2022

Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա անվտանգության հատուկ միջոցների պայմաններում. DPA

G7) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կկայանա մայիսի 12 – 14-ը Գերմանիայի հյուսիսի Վանգելսում (Շլեզվիգ Հոլշտայնի Դաշնային Երկրամաս), կանցնի անվտանգության հատուկ միջոցների պայմաններում: Մայիսի 11-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը պատրաստվում է ընդգրկուն գործողության: Պլանն, ինչպես գրում է DPA-ն, համանման է այն բանին, ինչ գործել է 2015 թվականին Լյուբեկում «յոթնյակի» արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարների հանդիպման ժամանակ: Այնտեղ անվտանգությունն ապահովել են իրավապահ մարմինների շուրջ 3,5 հազար աշխատակիցներ ամբողջ երկրից:

Այս տարի այն հյուրանոցի շուրջը տարածքը Վայսենհաուսի շրջանում, որտեղ տեղի կունենան բանակցությունները, լիովին փակված կլինի: Դրոններին նույնպես արգելված է թռչել հիշայլ տարածքի երկնքում: Ըստ որում G7-ի նախարարական հանդիպման նախօրյակին ոչ մի կարգի ցույցեր չեն գրանցվել իրավասու մամինների կողմից: Ներկայումս Գերմանիան նախագահում է Մեծ յոթնյակի խմբում:

ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա Վանգելս կոմունայում, որը գտնվում է Բալթիկ ծովի ափին: Բանակցությունները տեղի կունենան Վայսենհաուս դղյակում, որը 2015 թվականին վերակառուցվել է հյուրանոցի: Ինչպես սպասվում է, քննարկման կենտրոնական թեման կդառնա Ուկրաինայի իրադրությունը: Նաեւ նախարարները պլանավորում են քննարկել կլիմայի փոփոխության եւ համավարակի հարցերը:

«Յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 26 – 28-ը Էլմաու դղյակում՝ Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքի մերձակայքում՝ (Բավարիայի Դաշնային Երկրամաս) Գերմանիայի հարավում: 2015 թվականին ԳԴՀ-ն արդեն այնտեղ ընդունել է G7-ի գագագաթնաժովը։

Նմանատիպ նյութեր