211652_close_icon
views-count16662 դիտում article-date 14:44 15-05-2022

Քեզ բացակա չենք դնի. Աղավնատուն գյուղը միշտ հիշում է լեգենդ դարձած իր հերոսներին, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում նահատակված Արզուման Շմավոնյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան 44-օրյա պատերազմը իր հերոսները տվեց նաև Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղը: Թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարում  կենացմահու կռիվ է տվել նաև Աղավնատուն գյուղի բնակիչ Արզուման Շմավոնյանը:

Գրեթե ամեն օր լեգենդ դարձած հերոսի շիրիմին են այցելում ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նաև զինակից և հերոսին անծանոթ մարդիկ: Նրանք ծաղիկներ են խոնարհում ու  խնկարկում  հերոսի շիրիմին ու ամեն անգամ հիշում նրա կարճ, բայց հերոսական կյանքը:

Նրան ճանաչողներն էլ ասում են. «Իսկական խաղաղություն էր նրա հայացքը, ասես  Աստվածաշնչյան աղավնու նման լուր բերող լիներ»:

Ցավոք, դաժան պատերազմը իր սև գործն արեց ու երբ բանակ էր գնում, ընկերներին ասում էր. «Ուրախ  ու հպարտ եմ, որ Արցախում եմ ծառայելու, որ էնտեղ ծառայող հերոս, առյուծ ու արծիվ տղերքի նման անառիկ ենք պահելու առաջնագիծը: Ու որպես Աղվանատան բնակիչ, միշտ լավ լուրեր եմ այնտեղից ձեզ տալու»:

Ցավոք, Արզումանը հանուն մեր կյանքի, բազմաթիվ լեգենդ դարձած հերոսների նման իր կյանքը զոհաբերեց:

Մենք քեզ բացակա չենք դնի:
  
Շմավոնյան Արզումանը ծնվել է 2001թ.-ի հունվարի 21-ին՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։ Սովորել է Արմավիրի մարզի Աղավնատան միջնակարգ դպրոցում։

2019թ.-ի հուլիսի 5-ին զորակոչվել է բանակ։ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին տանկով կատարել է մարտական առաջադրանք և հասել օգնության զինվորներին։ Այդ գործողությունը տեղի է ունեցել Հադրութում, որտեղ Արզումանը կասեցրել է հակառակորդի առաջխաղացումը, խոցելով զրահատեխնիկան և հետևակը։

2020թ.-ի հոկտեմբերի 29-ի գիշերը անմահացել է։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր