211652_close_icon
views-count1274 դիտում article-date 11:30 17-05-2022

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել, քննարկվելու են ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր

Մայիսի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախարար Միրզոյանի նախագահությամբ կանցկացվի Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

Նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը: Մտքեր կփոխանակվեն նաև առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանկարների շուրջ:

Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Նմանատիպ նյութեր