29963 դիտում
16:12 22-05-2022
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել 32–ամյա քաղաքացուն պատկանող Volkswagen-ում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ- փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով մարվել է Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ազատ Վարդանյանին պաստկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ապա տեղում հովացման աշխատանքներ են կատարել հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամաել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, ԱԻՆ ՓԾ-ն պարզում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+