1225 դիտում
09:01 25-05-2022
ԱՄՆ պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. ԱՄՆ պետքարտուղարություն․
Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի ու ԱՄՆ դիրքորոշման մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը, մասնավորապես, ասել է.
«ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի վարչապետի հետ: Նրանք քննարկել են այն դրական զարգացումները, որը մենք տեսանք վերջին օրերին ու վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում: Պետքարտուղարը խոսել է այն մասին, որ մենք պատրաստ ենք աջակցել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Նա խրախուսել է շարունակական առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ:
Պետքարտուղարը նաև ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակական կարևորությունը՝ այս տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար։ Նա վերահաստատել է մեր աջակցությունը, ԵՄ միջնորդությամբ, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի երկխոսությանը։ Նա նաև վերահաստատում է, ինչպես դուք լսել եք ինձանից և ուրիշներից, մեր պատրաստակամությունը ներգրավվելու երկկողմանի ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:

Նմանատիպ նյութեր
2475 դիտում
15:59 03-09-2021
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին. Արմեն Գրիգորյան. armeniasputnik.am
4136 դիտում
15:56 14-09-2022
Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»