2313 դիտում
09:13 25-05-2022
Ռուբեն Ռուբինյանի` Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցը չի հեռարձակվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց՝ Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը վերջերս եղել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն զրույցը չի հեռարձակվել։ Մեզ հետ զրույցում Ռուբինյանը նշեց՝ հարազրույցը վերջերս չի եղել, ապա շարունակեց. «Մի անգամ շուտ հիշում եմ էդպիսի բան։ Հ1-ից ինձ խնդրեցին, որ ուրիշ օր եթեր գնա, որովհետեւ եթերացանկի հետ կապված փոփոխություն էր եղել։ Ես էլ չառարկեցի, իսկ հետո հարցազրույցն արդեն կորցրել էր ակտուալությունը»։
Տեղեկությունը նաեւ Հանրային Հ/Ը հանրային կապերի բաժնից հաստատեցին՝ նշելով, որ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցը որոշվել է տեղափոխել մեկ այլ օր։ «Ավելի հրատապ նյութ է եղել, իսկ հետո բովանդակությունն արդեն ակտուալ չի եղել, առաջարկվել է, որ նոր հարցազրույցի կանչեն փոխխոսնակին ավելի ուշ»,- փոխանցեցին Հանրայինից։
Մինչդեռ իրականում Հանրային Հ/Ը-յանը «կուրացիա» անող կառավարական արբանյակներն են որոշել՝ հաղորդումը եթեր գնա, թե ոչ։ Թեման հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերել, ու քաղաքական իշխանությունը, նախապես ծանոթանալով արդեն իսկ տեսագրված հաղորդման բովանդակությանը, Հ/Ը-ին եթեր չտալու հանձնարարություն է տվել, ինչն էլ, փաստորեն, կատարվել է լուռ՝ առանց քննարկելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1024 դիտում
22:10 11-09-2023
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին. ՈՒՂԻՂ
2819 դիտում
09:01 02-07-2019
Ես հավատացի նրան. ռուս պատգամավորը՝ Ռուբեն Ռուբինյանի հայտնի քվեարկության մասին. «Ժողովուրդ»
1585 դիտում
10:47 15-03-2022
Ռուբեն Ռուբինյանի բանագնացության մասին հայտնի է դարձել շատ ավելի վաղ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»