47723 դիտում
14:59 26-05-2022
Լարված իրավիճակ՝ Երևանում. SMT Բժշկական պարագաների գործարանի 150-ից ավելի աշխատակիցներ ամիսներ շարունակ չեն ստացել իրենց աշխատավարձը, գործարանից էլ ասում են, թե կառավարությունը սանկցիա է կիրառել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է, Թբիլիսյան խճուղի 29/38 հասցեոմ գործող SMT Բժշկական պարագաների գործարանի գլխավոր մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը չշարունակի հերթական անգամ «Գյուլնազ տատու հեքիաթները կարդալ» և հստակ պատասխան տա, թե ինչի համար իրենք փետրվար ամսից առ այսօր իրենց աշխատանքի դիմաց, այդ թվում՝ արտաժամյա, աշխատավարձերը չեն կարողանում ստանալ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գործարանի աշխատակիցներն ասում էին. «Փետրվարից չենք կարողանում մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձը ստանանք։ Ղեկավարությունը ամիսներ շարունակ մեր ականջներից լապշա է կախում, թե սանկցիաների տակ ենք, չենք կարողանում աշխատավարձ տանք։ Սանկցիա՝ մենք հասկանում ենք, որ կիրառվում է միայն տեռորիստների նկատմամբ։ Մենք աշխատավոր մարդիկ ենք, պարտաճանաչ գալիս ենք աշխատանքի։ Ի՞նչ սանկցիայի մասին է խոսքը։ Ասում են՝ կառավարությունն է սանկցիա սահմանել, բայց, ճիշտն ասած, մի քիչ կասկածում ենք։ Հիմա առավոտից էստեղ ենք, բայց ղեկավարությունից ոչ մի շնչավոր առարկա դուրս չի գալիս, մի հատ մեզ հանդիպի։ Ուզում ենք նաև իմանանք՝ արդյո՞ք կառավարությունը տեղյակ է։ Եթե տեղյակ է՝ մենք մեր արդարացի բողոքն ուղղում ենք նաև կառավարությանը։ Թող լիազոր ներկայացուցիչը ժամանի այստեղ ու տեղում կհամոզվի, որ մենք ամիսներ շարունակ առանց բացակայությունների աշխատել ենք, բայց ստացվում է, որ ամիսներ շարունակ «նստել ենք թախտին, սպասել ենք բախտին», թե երբ կբարեհաճեն՝ մեր աշխատավարձերը տան։
Արդեն ամաչում ենք՝ կոմունալների, երեխաների ուսման վարձերի համար մարդկանց դիմենք, թե մի քիչ էլ սպասեք՝ վճարումներ կանենք։ Բայց էդ մարդկանց մոտ սրանց պատճառով մենք ստախոսի անուն ենք հանում։ Զինվորներ ունենք, որ մտածում էինք՝ աշխատավարձը ստանանք, էրեխեքին գնանք տեսակցության, բայց՝ ապարդյուն։
Ուզում ենք հավատանք, որ կառավարությունը կկանգնի մեր կողքին և խիստ միջոցներ կձեռնարկի, որպեսզի, վերջապես, մեր հասանելիք աշխատավարձը վճարեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշխատակիցներ կան, որ ստանում են 100-150 հազար, և կան աշխատակիցներ, որ մինչև 300 հազար աշխատավարձ են ստանում, ու չգիտես ինչու, գործարանի ղեկավարությունը երբեմն էլ սպառնալիքներ է հնչեցնում, թե՝ ում ուզում եք, բողոքեք, էտ ա, փող չկա։ Հետաքրքիր է, եթե փող չկա, գործարանը դրսից կողպեք, մարդիկ իմանան, բայց դուք ամեն օր գալիս եք գործի, ու եթե մեջը փող չլիներ, ձեզ Չոբան Սարոյի փայտով էլ խփեին, գործարան չէիք գա»։
Գործարանի աշխատակիցներն ասում են, եթե խնդիրը լուծում չստանա, իրենք բողոքի ակցիաները շարունակելու են կառավարության առջև. «Մենք ոչ քաղաքականության մեջ կանք, ոչ էլ ուզում ենք լինել։ Մենք մեր հանապազօրյա հացն ենք վաստակում, ու այդ ամենը՝ արդար քրտինքով»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի օր է, աշխատակիցները փորձում են նաև հանդիպել հիմնադիր տնօրեն Հայկ Մաղաքելյանի հետ, սակայն վերջինս, ասես, «հօդս է ցնդել», կամ էլ իր փոխարեն, որպես մունետիկ, ուղարկում է անվտանգության աշխատակցին, ով, բացի տնօրենի «քոփի-փեյսթ» արած խոսքերից, հստակ ոչ մի պատասխան չի տալիս։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+