211652_close_icon
views-count118503 դիտում article-date 21:47 27-05-2022

Դաժան ու ողբերգական դեպք Արարատի մարզում. մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արարատի մարզում; Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում գնացքի գծերի մոտ տղամադու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ա. Ավետյանը:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի:

Տեղում աշխատում է քննչական խումբը:

Ոստիկաններն ու քննիչները ստացել են տեղեկություններ, որ տղամարդը, երբ նկատել է մոտեցող մարդատար գնացքը, առաջ է վազել և ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է գնացքի գծերի (ռելսերի) վրա: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, որոնց մասին քննիչն արդեն որոշում է կայացրել, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և սլաքավարի  ինքնությունը:

Տեղում են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր