3047 դիտում
20:40 30-05-2022
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Երևանում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշայինների եզրափակչում մենամարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյունի Համրուիի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ տպավորիչ հաղթանակ տարել:
Բաչկովը կարիերայում երրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնությունը:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը, հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալ եմ նաև ինձ (ծիծաղում է), քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը:
Այս քաշային կարգում բրոնզե մեդալները նվաճել են հունգարացի և իսպանացի բռնցքամարտիկները: Չեմպիոնին և մյուս մեդալակիներին պարգևատրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Մինչ այդ էլ՝ 60 կգ քաշայինների եզրափակչում, փայլուն մենամարտ է անցկացրել և Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Վրաստանը ներկայացնող ջավախցի բռնցքամարտիկ Արտյում Գոմցյանը: Նրան պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2524 դիտում
17:15 30-06-2019
Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Եվրոպական խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16551 դիտում
20:39 24-06-2017
Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3283 դիտում
17:39 05-07-2016
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում