5410 դիտում
10:49 31-05-2022
Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՔԿ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանի գործն ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին:
Ինչպես հայտնի է, Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին է։ Գործը քննվում էր Ազգային անվտանգության ծառայության կողմից, սակայն հիմա զինվորական քննչական բաժնում է, եւ նրան այս անգամ կոմիտեն է կանչել հարցաքննության:
Մեկ կարեւոր հանգամանք եւս. 2020 թվականին Վահան Ավետիսյանը կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում: Նրա այս ահազանգից մեկ տարի անց Գալստյանը կալանավորված է կրկին չարաշահումների գործով, Արտակ Դավթյանը նույն գործով մեղադրյալի աթոռին է, սակայն ազատության մեջ է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս գործով հարցաքննվածներն իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է:
Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով հարցաքննվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Տիրան Խաչատրյանը, Ստեփան Գալստյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
804 դիտում
15:28 17-12-2022
ՊՆ զորամասերից մեկում նշվել է ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը
1019 դիտում
17:28 21-10-2015
Հայաստան կայցելի ՌԴ զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»