211652_close_icon
views-count1339 դիտում article-date 11:40 01-06-2022

Օրը պարտավորեցնում է անել անգամ անհնարինը՝ մեր երեխաների համար ստեղծելու ապահով հայրենիքում արժանապատիվ ապրելու պայմաններ. Կարեն Սարգսյան

ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվա առթիվ:

Հունիսի 1-ը օրացույցի թերևս ամենալուսավոր տոներից մեկն է, որը մեզ նախ և առաջ պարտավորեցնում է անել անգամ անհնարինը, կենտրոնացնել ողջ ներուժը և գործի դնել բոլոր ջանքերը` մեր երեխաներին խաղաղ ու անվտանգ մանկություն և ապահով հայրենիքում արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծենք:

Մաղթում եմ, որ յուրաքանչյուր երեխա մշտապես շրջապատված լինի ընտանեկան սիրով, անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, և անկախ տարածաշրջանային բարդ իրադրությունից՝ ստանա որակյալ ու ժամանակակից կրթություն, քանի որ երկրի վաղվա օրը կկերտի նոր սերունդը:

Պայծառ գալիքի հավատով՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի ու աշխարհի բոլոր երեխաներին, մաղթում անհոգ մանկություն, հաջողություններ և ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր