211652_close_icon
views-count1606 դիտում article-date 11:50 04-06-2022

Նիկոլի սիրտը նոր մարտի 1 է ուզում, մեկը քիչ էր. Ագնեսա Խամոյան

Այսօրվա սադրանքն ակնհայտորեն Նիկոլի ցուցումն էր, ու հիմա ուսապարկերով ընկած մեղավոր են նշանակում ու սա այն դեպքում, երբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցի սխալ կիրառման հետեւանքով առաջին հարվածը հենց ոստիկաններն են ստացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Նիկոլի սիրտը նոր մարտի 1 է ուզում, մեկը քիչ էր, սիրտը քիչ է փառավորվել։

Այսօրվա սադրանքն ակնհայտորեն Նիկոլի ցուցումն էր, ու հիմա ուսապարկերով ընկած մեղավոր են նշանակում ու սա այն դեպքում, երբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցի սխալ կիրառման հետեւանքով առաջին հարվածը հենց ոստիկաններն են ստացել։

Ցուցարարները եղել են խաղաղ, չկար ուժ կիրառելու ոչ մի անհրաժեշտություն, բայց կիրառվեց ու կիրառվեց հատուկ միջոց, եւ այո, այդ արարքի համար բոլորը պատժվելու են՝ ցուցում տվողից մինչեւ կիրառող»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր