211652_close_icon
views-count6985 դիտում article-date 23:07 05-06-2022

Երկրաշարժ Հայաստանում. էպիկենտրոնը Շորժա գյուղից 2 կմ արևելք է

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 2-3 բալ և Շորժա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր