202801 դիտում
18:40 07-06-2022
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Տեղի հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերը Toyota Runner–ով հայտնվել է գետում. նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Սպիտակի փրկարարները, օպերատիվ են գործել պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 40-ամյա Ռոստոմ Մագոյանը իր վարած Toyota Runner մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել ծառին, առաջ ընթանալով բախվել շինության պատին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մագոյանը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Մարմինը փրկարարներն ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները մոտեցրել են Սպիտակի շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, Լոռու մարզի պարեկային ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացո Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Երեմ Դանիելյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչ Ե. Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Քննիչի հանձնարականով ավտոմեքենան պարեկների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս բերվեց և ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Կարեն Պեպանյանը, Նարեկ Ալոյանը, Տարոն Մանասերյանը:
Շնորհիվ պարեկների ճիշտ աշխատանքի՝ երթևեկությունը նշված վայրում չէր խափանվել և հետաքրքրասեր վարորդները մեքենաները չէին կայանում վթարի վայրում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Լոռու մարզում հայտնի ճաշարաններից մեկի սեփականատերն էր և բնութագրվում է դրական ու բազմաթիվ անգամներ օգնության ձեռք է մեկնել սոցիալապես անապահով մարդկանց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 206+
206+