211652_close_icon
views-count1278 դիտում article-date 18:40 08-06-2022

Ութ տղամարդ և յոթ կին աթլետներ կմասնակցեն  Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը

Ութ տղամարդ և յոթ կին աթլետների  Մալթա կուղեկցի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, գյումրեցի Գրիգոր Բարսեղյանը: Նրանք կմասնակցեն  Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Թիմում առաջատարներից կլինեն հեռացատկորդներ, կապանցի  Գոռ Բեգլարյանը, երևանցիներ  Արտակ Համբարձումյանը,  արագավազորդներ  Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը, գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանը / 800մ. /, մյուսները:

Նրանց հետ կլիներ նաև մեր լավագույն աթլետ, կապանցի Լևոն Աղասյանը, բայց այս անգամ ծրագրում  եռացատկն ընդգրկված չէ:

Հարկ է ասել , որ հունիսի 10 -ին  մեր պատվիրակությանը կմիանա  ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը  և մեր թիմը երեկոյան կանցկացնի  նախամրցումային մարզումը:

Հաջորդ օրը ՝ հունիսի 11 –ին, կսկսվի առաջնությունը:

Մեկ այլ ուղղությամբ  Մոնտենեգրո`  հունիսի 10 –ին կմեկնի կապանցի Արշամ Սարգսյանի ղեկավարած  աթլետիկայի պատվիրակությունը:

Վանաձորցի մարզիչ  Գոհար Նազարյանից բացի, խմբում են նաև Երևանի, Գյումրիի,Վանաձորի և Կապանի վեց մարզիկներ: Նրանք  իրենց ունակությունները կդրսևորեն մինչև 18 տարեկան մարզիկների մասնակցությամբ Բալկանյան երկրների առաջնությունում:

Նմանատիպ նյութեր