23322 դիտում
20:59 09-06-2022
Վերին Պտղնիում գործող «Նարեկ Պլյուս» ռեստորանից «Վերջին զանգ»-ի մասնակիցներից 12-ը բանջարեղենային աղցան և խոզի մսից պատրաստված խորոված համտեսելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է հունիսի 6-ին «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 41-ամյա Գոհար Գարանյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Աննա Ազիզբեկյանը, ով աշխատում է Բյուրեղավանի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, Բյուրեղավան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Լիաննա Պողոսյանը, 15-ամյա Սվետլանա Հ.-ն, 15-ամյա Մելինե Խ.-ն, 15-ամյա Զոյա Ջ.-ն, 56-ամյա Սյուզաննա Գ.-ն, 47-ամյա Արմենուհի Ա.-ն, 17-ամյա Միքայել Ա.-ն, 46-ամյա Օֆելյա Ս.-ն, 37-ամյա Դմիտրի Ա.-ն, և 35-ամյա Արաքսյա Ա.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վերին Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Նարեկ Պլյուս» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը և սնվել են բանջարեղենային աղցանով ու խոզի մսից տատրաստված խորովածով:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
38174 դիտում
17:30 18-08-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. երեխաները տատիկի հյուրասիրած հորթի միսը համտեսելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց