96969 դիտում
16:37 13-06-2022
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դիմակավորված ու նռնակով զինված հանցագործը ինչպես է «Երևան սիթի»-ում գործող տարադրամի փոխանակման կետից հափշտակում 4 մլն 500 հազար դրամը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ դիմակավորված, նռնակով զինված հանցագործը Երևանում՝ Ծարավ Աղբյուր փողոցում, մտել «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքում գործող տարադրամի փոխանաման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել մոտ 4 մլն 500 հազար դրամ գումար, ապա դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու պարեկները Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 59/5 հասցեի մոտ հայտնաբերել են նռնակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է հանցագործինը, ով իր սև գործն անելուց հետո նռնակը նետել ու դիմել է փախուստի։ Այն վնասազերծելու համար դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ՕՀՊ-ի պատասխանատու Չեբեյանի գլխավորությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 12-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել էր «Երևան Սիթի»-ի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները սպասել էին, որպեսզի ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+