1151 դիտում
23:08 13-06-2022
Հունիսի 14-ը Արյան դոնորի համաշխարհային օրն է. ցանկացողները կարող են արյուն հանձնել հանրապետության արյան կայաններում
Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրը, Առողջապահության նախարարությունը, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում են արշավ՝ «Արյուն հանձնելը համերաշխության քայլ է» խորագրով: Արշավի նպատակն է խրախուսել արյան կամավոր դոնորությունը՝ հանրապետության արյան բանկը համալրելու նպատակով:
Ժամը 9:00-ից 13:00-ը, բոլոր ցանկացողները կարող են արյուն հանձնել հանրապետության արյան կայաններում, որտեղ Հայկական Կարմիր խաչի կամավորները կուղղորդեն և կաջակցեն գործընթացի ամբողջ ընթացքում:
Հասցեներ.
«ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (ՓԲԸ)
ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք
(Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան)
«ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ
ք.Վանաձոր,Նժդեհի 2/42
ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ ՊՓԲԸ
ք.Հրազդան Ղուկասյան փ․ 40
«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ
ք․Արմավիր, Մ․Հերացի փողոց,10 շենք
«ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ
ք․ Գորիս, Օրբելյանների փ․ 5/2
ԳՅՈՒՄՐՈՒ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ ՓԲԸ
ք․Գյումրի, Մազմանյան փ․ 3ա
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Նմանատիպ նյութեր
1941 դիտում
11:38 14-06-2014
Հունիսի 14-ը արյան դոնորի համաշխարհային օրն է
1515 դիտում
15:53 14-06-2021
Որ շարունակեն բաբախել սրտերը... հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է
3506 դիտում
15:20 18-05-2018
«Հերացի» արյունաբանական կենտրոնը հայտարարում է «Արյան դոնորի շաբաթ»
Այս բաժնից
667 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
709 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
700 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են