211652_close_icon
views-count1174 դիտում article-date 12:52 16-06-2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ

Հունիսի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:

Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։

Հանդիպման վերջում Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն Ա․ Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։ 

ՀՀ ԱԽ գրասենյակ
 

Նմանատիպ նյութեր