211652_close_icon
views-count57927 դիտում article-date 19:58 16-06-2022

Երևանում՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել. ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Արտակ Շահնազարյանն ու  կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը:

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոման Սարդարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Աճեմյանի գլխավորությամբ:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր